Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԳլուխ 10 · ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 78. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎՈՂ ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 78. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎՈՂ ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ

Անչափահաս երեխաների համար նրանց ծնողներից ալիմենտ բռնագանձվում է հետևյալ չափով. մեկ երեխայի համար` ծնողների վաստակի (եկամտի) մեկ քառորդը, երկու երեխայի համար` մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար ամիսը նվազագույն աշխատավարձի 20 տոկոսից ոչ պակաս:

Գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ է բռնագանձվում հետևյալ չափով. մեկ երեխայի համար` նպաստի մեկ քառորդը, երկու երեխայի համար` մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գործազրկության նպաստի 20 տոկոսից ոչ պակաս:

Դատարանը կարող է նվազեցնել ալիմենտի այդ բաժինների չափը և ալիմենտի նվազագույն չափը, եթե ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը ունի այլ անչափահաս երեխաներ, որոնք սույն հոդվածով նախատեսված չափով ալիմենտի բռնագանձման դեպքում, նյութապես ավելի պակաս ապահովված կլինեն, քան ալիմենտ ստացող երեխաները, ինչպես նաև այն դեպքում, եթե ծնողը, որից բռնագանձվում է ալիմենտը, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ եթե երեխաները աշխատում են և ունեն բավարար վաստակ, կամ էլ այլ հարգելի պատճառներով:

Դատարանն իրավունք ունի նվազեցնելու ալիմենտի չափը կամ ազատելու դրա վճարումից, եթե երեխաները լիովին գտնվում են պետության կամ հասարակական կազմակերպության խնամքի տակ:

(29.05.85, 29.04.87, 22.12.92 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։