ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 18 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 199. ԱՄՈՒՍՆԱՑՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼԸ
Հոդված 199. ԱՄՈՒՍՆԱՑՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼԸ
Դիմումն ընդունող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է ամուսնացողներին ծանոթացնել ամուսնությունը գրանցելու պայմաններին և կարգին, հավաստիանալ, որ այդ անձինք փոխադարձորեն իրազեկ են միմյանց առողջական վիճակին և ընտանեկան դրությանը, ինչպես նաև նրանց պարզաբանել որպես ապագա ամուսիններ և ծնողներ` իրենց իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնել ամուսնությանն արգելք հանդիսացող խոչընդոտները թաքցնելու համար պատասխանատվության մասին: