ԸՆՏԱՆԻՔԳլուխ 13 · ՈՐԴԵԳՐՈՒՄ
Հոդված 131. ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԱՆՀԱՅՏ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 131. ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԱՆՀԱՅՏ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Երբ ծնողներին հայտնի չէ, թե ով է նրանց երեխային որդեգրողը, որդեգրումը վերացնլու վերաբերյալ պահանջը հարուցվում է որդեգրման մասին որոշում կայացվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինների դեմ:
Գործի հարուցման մասին տեղեկացվում է որդեգրողին, որն իրավունք ունի միջամուխ լինելու գործին կամ իր շահերի պաշտպանությունը հանձնարարելու խնամակալության և հոգաբարձության մարմիններին: Դատարանն իրավասու է բոլոր անհրաժեշտ դեպքերում գործով որպես հարակից պատասխանող ներգրավել որդեգրողին: