Հոդված 161. ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ՉԱՓԱՀԱՍ ԽՆԱՄԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՆՁՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ և ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 161. ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ՉԱՓԱՀԱՍ ԽՆԱՄԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՆՁՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ և ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խնամակալներն ու հոգաբարձուները պարտավոր են հոգ տանել իրենց խնամակալության ու հոգաբարձության տակ գտնվող չափահաս անձանց պահելու, այդ անձանց համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու, նրանց խնամքն ու բուժումն ապահովելու մասին, ինչպես նաև պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:
Հոգեկան հիվանդների խնամակալները պարտավոր են, դրանից բացի, հետևել, որ իրենց խնամարկյալների նկատմամբ մշտական բժշկական հսկողություն իրականացվի:
Դատարանի կողմից գործունակությունը սահմանափակված անձանց հոգաբարձուների պարտականությունները որոշվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15 հոդվածի երկրորդ մասին համապատասխան: