ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 4 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 16. ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ
Հոդված 16. ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ
Ամուսնադրություն չի թույլատրվում`
այն անձանց միջև, որոնցից թեկուզ և մեկը արդեն այլ ամուսնության մեջ է գտնվում.
ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցության մեջ գտնվող անձանց միջև, հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի միջև, ինչպես նաև որդեգրողների ու որդեգրվածների միջև.
այն անձանց միջև, որոնցից թեկուզ և մեկին հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով դատարանն անգործունակ է ճանաչել:
(29.05.85 խմբագրությամբ)