Հոդված 46. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՀԱՍԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 46. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՀԱՍԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Ամուսնական տարիքի չհասած անձի ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել, եթե այդ են պահանջում մինչև ամուսնական տարիքի հասնելն ամուսնացած անձի շահերը:
Այս հոդվածի առաջին մասում նշված հիմունքներով ամուսնությունը անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունեն ամուսնական տարիքի չհասած անձի ծնողները, խնամակալը (հոգաբարձուն), խնամակալության և հոգաբարձության մարմինները, դատախազը, ինչպես նաև ամուսնական տարիքի չհասած անձը, եթե նա չափահաս է դարձել:
Բոլոր դեպքերում գործին մասնակից պետք է դարձվի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:
Եթե գործը դատարանում լուծվելու պահին անչափահաս ամուսինը դարձել է չափահաս, ապա ամուսնությունը անվավեր կարող է ճանաչվել միայն նրա պահանջով: