ԸՆՏԱՆԻՔԳլուխ 12 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 103. ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՀՈՒՄԸ ԱՅՆ ԱՆՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ՈՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԿԱՄՈՎԻՆ ՎՃԱՐԵԼ ԱԼԻՄԵՆՏԸ
Հոդված 103. ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՀՈՒՄԸ ԱՅՆ ԱՆՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ՈՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԿԱՄՈՎԻՆ ՎՃԱՐԵԼ ԱԼԻՄԵՆՏԸ
Ալիմենտի պահումը այն անձի դիմումի հիման վրա, որը ցանկություն է հայտնել կամովին վճարել ալիմենտը, կարող է կատարվել նաև այն դեպքերում, եթե դիմումի և կատարողական փաստաթղթերի հիման վրա պահման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է պարտապանին հասանելիք աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ու հասույթների 50 տոկոսը, ինչպես նաև եթե դատարանի վճռով կամ ժողովրդական դատավորի որոշմամբ պարտապանից ալիմենտ է բռնագանձվում ուրիշ մորից ծնված երեխաների համար:
(29.04.87 խմբագրությամբ)