Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԳլուխ 9 · ԾՆՈՂՆԵՐԻ` ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 65. ԱՆՋԱՏ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ` ԵՐԵԽԱՅԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ և ՆՐԱ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 65. ԱՆՋԱՏ ԱՊՐՈՂ ԾՆՈՂԻ` ԵՐԵԽԱՅԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ և ՆՐԱ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Երեխայից անջատ ապրող ծնողը իրավունք ունի շփվելու երեխայի հետ և պարտավոր է մասնակցել նրա դաստիարակությանը: Այն ծնողը, որի մոտ ապրում է երեխան, իրավունք չունի մյուս ծնողին խոչընդոտ հանդիսանալ շփվելու երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը:

Խնամակալության և հոգաբարձության մարմինները իրավունք ունեն անջատ ապրող ծնողին որոշակի ժամանակով զրկելու երեխայի հետ շփվելու իրավունքից, եթե այդ շփումը խանգարում է երեխայի նորմալ դաստիարակությանը և նրա վրա վնասակար ազդեցություն է թողնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։