Հոդված 6. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 6. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ-ում ամուսնական և ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումը իրականացնում է միայն պետությունը:
Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում գրանցված ամուսնությունը: Ամուսնության կրոնական ծեսը, ինչպես և կրոնական մյուս ծեսերը իրավական նշանակություն չունեն:
Այս կանոնը չի վերաբերում մինչև քաղաքացիական կացության ակտերի գրանցման խորհրդային մարմինների ստեղծումը կամ դրանց վերականգնումը կատարված կրոնական ծեսերին և ի հաստատումն դրանց ստացված ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան վերաբերյալ փաստաթղթերին:
Հայրենադարձների` նախքան ՀՀ վերադառնալը արտասահմանում կրոնական ծիսակատարություններով կամ նրանց ապրած վայրի օրենքներով կատարած ամուսնադրությունները, ինչպես նաև ի հաստատումն համապատասխան պետությունների օրենքներով կատարված քաղաքացիական կացության ակտի հայրենադարձներին տրված փաստաթղթերը ՀՀ-ում ճանաչվում են վավերական: