Հոդված 50. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 50. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Անվավեր ճանաչած ամուսնությունը անվավեր է համարվում ամուսնադրության պահից: Այդպիսի ամուսնության մեջ գտնվող անձանց մոտ ամուսինների որևէ իրավունք և պարտականություն չի ծագում:
Եթե ամուսիններից մեկը մյուսից թաքցրել է, որ ամուսնության մեջ է, ապա ամուսնությունը անվավեր ճանաչվելու դեպքում դատարանն իրավասու է, սույն օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, միջոցներ բռնագանձել նրանից` նրա հետ անվավեր ամուսնության մեջ գտնված անձին պահելու համար, ինչպես նաև իրավասու է մինչև ամուսնությունը անվավեր ճանաչելու պահը այդ անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառել սույն օրենսգրքի 20-23 հոդվածներով սահմանված կանոնները:
Ալիմենտի իրավունք կարող է վերապահվել պայմանով, եթե ալիմենտ պահանջող անձի անաշխատունակությունը վրա է հասել անվավեր ճանաչված ամուսնության ընթացքում:
Ամուսնության անվավեր ճանաչումը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված երեխաների իրավունքների վրա:
Այն ամուսինը, որը չի իմացել ամուսնադրության համար արգելքների առկայության մասին, իրավունք ունի պահպանելու այն ազգանունը, որն ընտրել է անվավեր ճանաչված ամուսնությունը գրանցելիս:
(29.05.85 խմբագրությամբ)