ԸՆՏԱՆԻՔԳլուխ 13 · ՈՐԴԵԳՐՈՒՄ
Հոդված 132. ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Հոդված 132. ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչպես նաև դատախազը իրավասու են ամեն ժամանակ դատարանով պահանջելու, որ վերացվի որդեգրումը, եթե այդ են պահանջում որդեգրված անչափահասի շահերը:
Պետական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին քաղաքացիներ, որոնք գտնում են, որ որդեգրումը երեխայի շահերին չի համապատասխանում, այդ մասին հաղորդում են խնամակալության և հոգաբարձության մարմիններին կամ դատախազին, որոնցից կախված է որդեգրման վերացման պահանջ ներկայացնելու հարցի լուծումը: