ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 7. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ և ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ և ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան ամուսնության ու ընտանիքի վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է Հիմունքներից և դրանց համապատասխան հրատարակվող ԽՍՀ Միության այլ օրենսդրական ակտերից, սույն օրենսգրքից և ՀՀ այլ օրենսդրական ակտերից:
Սույն օրենսգիրքը և ամուսնության ու ընտանիքի վերաբերյալ ՀՀ մյուս օրենսդրական ակտերը լուծում են Հիմունքներով միութենական հանրապետությունների իրավասությանը վերապահված հարցերը և Հիմունքներով անմիջականորեն չնախատեսված ամուսնական ու ընտանեկան հարաբերությունների հարցերը: