ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 6 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 36. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Հոդված 36. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Ամուսինների կամ նրանցից մեկի խնդրանքով դատարանը պարտավոր է ամուսնալուծության վերաբերյալ գործի լուծման հետ միաժամանակ բաժանել ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը:
Եթե նման բաժանումը շոշափում է երրորդ անձանց իրավունքները, ապա գույքի բաժանման վերաբերյալ վեճը ամուսնալուծության գործի հետ միաժամանակ լուծվել չի կարող:
(29.05.85 խմբագրությամբ)