Հոդված 224. ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 224. ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կատարվում է ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում:
ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում քաղաքացիական կացության ակտերը գրանցելիս կիրառվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, եթե շահագրգռված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Եթե շահագրգռված անձինք տարբեր միութենական հանրապետությունների քաղաքացիներ են կամ պարզված չէ, թե որ հանրապետության քաղաքացիներ են նրանք, ապա նրանց համաձայնությամբ կիրառվում է միութենական հանրապետություններից մեկի օրենսդրությունը, իսկ տարաձայնությունների դեպքում` քաղաքացիական կացության ակտը գրանցող հյուպատոսի որոշմամբ: