ԸՆՏԱՆԻՔԳլուխ 14 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հոդված 155. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽՆԱՄԱԿԱԼ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿՎԵԼ
Հոդված 155. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽՆԱՄԱԿԱԼ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿՎԵԼ
Խնամակալ կամ հոգաբարձու նշանակվել չեն կարող`
1. տասնութ տարեկան չդարձած անձինք.
2. դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
3. դատարանով ծնողական իրավունքներից զրկված անձինք.
4. նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց կողմից իրենց պարտականությունները պատշաճորեն չկատարելու հետևանքով.
5. իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններից հեռացված անձինք: