ԸՆՏԱՆԻՔԳլուխ 9 · ԾՆՈՂՆԵՐԻ` ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 76. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Հոդված 76. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննվելիս գործին մասնակից պետք է դարձվի խնամակալության և հոգաբարձության մարմինը:
Մինչև գործը սկսվելու օրը խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է հետազոտել երեխայի և այն անձանց կենսապայմանները, ովքեր պահանջ են ներկայացնում ստանձնելու երեխայի դաստիարակությունը: