Հոդված 83. ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻՄԵՆՏԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
Հոդված 83. ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻՄԵՆՏԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
Երբ երեխաները տեղավորված են մանկական հիմնարկներում պետական լրիվ ապահովությամբ, խնամակալության և հոգաբարձության մարմինները կամ մանկական հիմնարկները իրավասու են երեխաներին պահելու համար դատարանով միջոցներ բռնագանձել ծնողներից, եթե նրանք օրենքով ազատված չեն երեխաներին պահելու համար վճար մուծելուց: Նման դեպքերում երեխաներին պահելու համար միջոցները յուրաքանչյուր ծնողից սույն օրենսգրքի 78 հոդվածով սահմանված չափով բռնագանձվում են այն մանկական հիմնարկի օգտին, որտեղ գտնվում է երեխան: Դատարանը, հաշվի առնելով ծնողների նյութական դրությունը, կարող է նրանց լիովին կամ մասամբ ազատել այդ միջոցների վճարումից: Այդպիսի դեպքերում ծնողներից մեկի (խնամակալի, հոգաբարձուի) օգտին վճռված ալիմենտի բռնագանձումը դադարեցվում է: