ԸՆՏԱՆԻՔԳլուխ 12 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 109. ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԿԱՄ ԱՅՆ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ
Հոդված 109. ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԿԱՄ ԱՅՆ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ
Ալիմենտի պարտքի վճարումից ազատելը կամ այն պակասեցնելը հնարավոր է միայն դատական վճռով:
Դատարանն իրավասու է ալիմենտ վճարող անձի հայցի հիման վրա նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտի գոյացած պարտքից, եթե կպարզի, որ ալիմենտ չի վճարվել այդ անձի հիվանդության հետևանքով կամ այլ հարգելի պատճառներով, և որ նրա նյութական ու ընտանեկան դրությունը հնարավորություն չի տալիս մարելու գոյացած պարտքը: