ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 20 · ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 210. ՈՐԴԵԳՐՎԱԾԻ ԾՆՆԴՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ
Հոդված 210. ՈՐԴԵԳՐՎԱԾԻ ԾՆՆԴՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ
Որդեգրվածին որդեգրողի ազգանունը և նրա անվամբ հայրանուն տալիս, ինչպես նաև որդեգրվածի անունը փոխելիս կամ որդեգրողներին որպես որդեգրվածի ծնողներ գրանցելիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները որդեգրման մասին գրանցման հիման վրա համապատասխան փոփոխություններ են մտցնում որդեգրվածի ծննդյան գրանցման մեջ և ծննդյան նոր վկայական են տալիս, հաշվի առնելով մտցված փոփոխությունները:
Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար, որդեգրողների խնդրանքով, թույլատրվում է փոխել երեխայի ծննդյան վայրը:
Ծննդյան վայրը փոխելու դեպքում կարելի է ծննդյան մասին նոր գրառում կատարել: