Հոդված 47. ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 47. ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Սույն օրենսգրքի 14-16 հոդվածներում թվարկված պայմանների խախտումով կատարված ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել:
Եթե գործի լուծման պահին վերացել են ամուսնադրությանն արգելք հանդիսացող հանգամանքները, դատարանն իրավասու է ամուսնությունը վավերական ճանաչել, այդ հանգամանքները վերանալու պահից:
Այդ հիմունքներով ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունեն ամուսինները, այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են այդ ամուսնությամբ, ինչպես նաև խնամակալության ու հոգաբարձության մարմինները և դատախազը:
Հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձի հետ կատարված ամուսնադրությունն անվավեր ճանաչելու գործը քննելիս պետք է գործին մասնակից դարձվի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը: