Հոդված 13. ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 13. ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Ամուսնադրությունը տեղի է ունենում ամուսնանալ ցանկացողների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմնին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
Հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնացող անձանց խնդրանքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի սահմանված կարգով կարող է կրճատել սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը:
Ամուսնադրությունը կատարվում է հանդիսավորությամբ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները, ամուսնացող անձանց համաձայնության դեպքում, ամուսնության գրանցումը կատարում են հանդիսավոր պայմաններում:
(14.04.80, 29.05.85, 10.03.90, 10.06.96 խմբագրությամբ)