Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 5. ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

ԽՍՀՄ սահմանադրությանը և ՀՀ սահմանադրությանը համապատասխան ՀՀ-ում ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

Պետությունը ընտանիքի մասին հոգ է տանում ծննդատների, մանկամսուրների և մանկապարտեզների, գիշերօթիկ դպրոցների և մանկական այլ հիմնարկների լայն ցանցի ստեղծման ու զարգացման, կենցաղի ծառայության և հասարակական սննդի կազմակերպման ու կատարելագործման, երեխայի ծննդյան նպաստներ վճարելու, միայնակ մայրերին և բազմազավակ ընտանիքներին նպաստներ և արտոնություններ, ինչպես նաև ընտանիքին այլ տեսակի նպաստներ տրամադրելու և օգնություն ցույց տալու միջոցով:

ՀՀ-ում մայրությունը շրջապատված է համաժողովրդական պատվով ու հարգանքով, պաշտպանվում և խրախուսվում է պետության կողմից: Մոր և մանկան շահերի պաշտպանությունն ապահովվում է կանանց աշխատանքի և առողջության պահպանության հատուկ միջոցառումներով, այնպիսի պայմանների ստեղծումով, որոնք կանանց թույլ են տալիս աշխատանքը զուգակցել մայրության հետ, մայրության և մանկության իրավական պաշտպանությամբ, նյութական և բարոյական օժանդակությամբ, ներառյալ կանանց հղիության և ծննդաբերության արձակուրդներ տալը` աշխատավարձի պահպանմամբ, և հղի կանանց ու մայրերին այլ արտոնություններ տալը:

(14.04.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։