ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 22 · ԱՆՎԱՆ, ՀԱՅՐԱՆՎԱՆ ԵՎ ԱԶԳԱՆՎԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 215. ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐԸ և ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ
Հոդված 215. ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐԸ և ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ
Հոր կողմից իր անվան փոփոխումը գրանցելիս փոխվում է նրա անչափահաս երեխաների հայրանունը: Չափահաս զավակների հայրանունը փոխվում է միայն այն դեպքում, երբ այդ մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին դիմում են տալիս իրենք` չափահաս զավակները:
Անչափահաս երեխաների ազգանունը փոխվում է, երբ երկու ծնողներն էլ փոխում են իրենց ազգանունը: Եթե ազգանունը փոխել է ծնողներից մեկը, ապա նրա անչափահաս երեխաների ազգանունը փոխելու հարցը լուծվում է ծնողների միջև կայացած համաձայնությամբ, իսկ համաձայնություն չլինելու դեպքում` լուծվում է խնամակալության ու հոգաբարձության մարմնի կողմից: