Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԳլուխ 10 · ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 89. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՆՐԱ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 89. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾՆՈՂՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՆՐԱ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Սույն օրենսգրքի 78 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանգամանքներ առաջանալիս անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարող ծնողը իրավունք ունի հայց հարուցելու` դատարանի վճռով կամ ժողովրդական դատավորի որոշմամբ սահմանված պատասխանողի վաստակի (եկամտի) բաժնի չափը պակասեցնելու մասին, իսկ 78 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում ալիմենտի չափը պակասեցնելու կամ նրա վճարումից ազատելու մասին:

Այդ հանգամանքների վերացման դեպքում անչափահաս երեխաների համար ալիմենտ ստացող անձը իրավունք ունի դատարանին հայց հարուցելու պատասխանողի վաստակից (եկամտից) ալիմենտ բռնագանձել սույն օրենսգրքի 78 հոդվածի առաջին մասով սահմանված չափով:

Եթե փոխվում անչափահաս երեխաների համար կայուն դրամական գումարով (սույն օրենսգրքի 81 հոդված) ալիմենտ վճարող ծնողի նյութական կամ ընտանեկան դրությունը, դատարանն իրավունք ունի շահագրգռված անձի հայցի հիման վրա փոխելու ալիմենտի չափը:

(29.05.85 թ., 22.03.86 թ. խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։