Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 8. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ և ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 8. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ և ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ-ում ամուսնադրությունը, հարաբերությունները ամուսինների միջև, ծնողների և զավակների միջև, որդեգրումը, հայրությունը որոշելը, ապրուստի միջոցի (ալիմենտի) գանձումը, խնամակալությունը և հոգաբարձությունը, ամուսնալուծությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան մյուս միութենական հանրապետություններում կատարված ամուսնության, որդեգրման, խնամակալության ու հոգաբարձության սահմանման իսկությունը և քաղաքացիական կացության ակտերի իսկությունը որոշվում են այն միութենական հանրապետության օրենսդրությամբ, որի տերիտորիայում կատարվել է ամուսնադրությունը, որդեգրումը, սահմանվել է հոգաբարձությունը և խնամակալությունը կամ գրանցվել է քաղաքացիական կացության ակտը:

(14.04.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։