ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 15 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 182. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 182. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները գրանցում են ծնունդը, մահը, ամուսնադրությունը, ամուսնալուծությունը, որդեգրումը, հայրությունը որոշելը, անունը, հայրանունը և ազգանունը փոխելը, փոփոխում, լրացում, ուղղում և չեղյալ են հայտարարում քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, վերականգնում են կորած գրանցումները, պահպանում են ակտերի մատյանները և տալիս են վկայականների կրկնօրինակներ:
(14.04.80, 29.05.85, 10.06.96 խմբագրությամբ)