ԸՆՏԱՆԻՔԳլուխ 13 · ՈՐԴԵԳՐՈՒՄ
Հոդված 116. ՈՐԴԵԳՐՈՂԻ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 116. ՈՐԴԵԳՐՈՂԻ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Ամուսնության մեջ գտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս, եթե երեխան չի որդեգրվում երկու ամուսինների կողմից, պահանջվում է մյուս ամուսնու համաձայնությունը: Համաձայնությունը պետք է լինի գրավոր դիմումի ձևով:
Որդեգրման համար մյուս ամուսնու համաձայնությունը չի պահանջվում, եթե նա օրենքով սահմանված կարգով ճանաչված է անգործունակ, ինչպես նաև, եթե ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում, կամ մյուս ամուսնու բնակության վայրը անհայտ է: