Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԳլուխ 8 · ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ

Հոդված 55. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 55. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը ծնունդների գրանցման մատյանում որպես երեխայի ծնողներ գրանցվում են նրանցից որևէ մեկի դիմումի համաձայն:

Որպես երեխայի հայր կամ մայր գրանցված անձն իրավունք ունի վիճարկելու կատարված գրանցումը մեկ տարվա ընթացքում այն ժամանակից սկսած, երբ նրան հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար կատարված գրանցման մասին: Եթե այդ ժամանակ որպես հայր կամ մայր գրանցված անձը եղել է անչափահաս, մեկ տարվա ժամկետը հաշվվում է նրա տասնութ տարին լրանալուց հետո:

(14.04.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։