ԸՆՏԱՆԻՔԳլուխ 8 · ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ
Հոդված 56. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 56. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Եթե ծնողները ամուսնության մեջ չեն գտնվում, երեխայի մոր գրանցումը կատարվում է մոր դիմումի համաձայն, իսկ երեխայի հոր գրանցումը` երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա, կամ հայրը գրանցվում է դատարանի վճռի համաձայն:
Եթե մայրը մահացել է, ճանաչվել է անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքներից, ինչպես նաև, երբ հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը, երեխայի հոր գրանցումը կատարվում է հոր դիմումի համաձայն:
(14.04.80 խմբագրությամբ)