ԸՆՏԱՆԻՔԳլուխ 12 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 104. ԱԼԻՄԵՆՏԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 104. ԱԼԻՄԵՆՏԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ
Ալիմենտ ստանալու համար իրավազորված անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ ալիմենտ բռնագանձելու մասին դիմում տալու դատարան, անկախ պահանջի իրավունքի ծագման պահից անցած ժամանակից:
Ալիմենտը վճարվում է դատարանին դիմում տալու կամ ալիմենտ բռնագանձելու մասին դիմում ներկայացնելու պահից սկսած հետագա ժամանակի համար միայն: Անցած ժամանակի համար ալիմենտը կարող է բռնագանձվել երեք տարվա ժամկետի սահմաններում, եթե դատարանով կհաստատվի, որ մինչև դատարան դիմելը ապրուստի միջոցներ ստանալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, բայց ալիմենտը չի ստացվել` վճարելու պարտականություն ունեցող անձի դրա վճարումից խուսափելու հետևանքով:
(27.02.85, 22.03.86 խմբագրությամբ)