ԸՆՏԱՆԻՔԳլուխ 12 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 101. ԱԼԻՄԵՆՏԸ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 101. ԱԼԻՄԵՆՏԸ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երեխաների համար հոժարակամ ալիմենտ վճարելու ցանկություն հայտնած անձի գրավոր դիմումի մեջ, որը տրվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային` ըստ դիմողի աշխատանքի կամ կենսաթոշակի, կրթաթոշակի, գործազրկության նպաստի ստացման վայրի, պետք է նշված լինեն դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, այն երեխայի ազգանունը, անունը, հայրանունը և ծննդյան տարեթիվը, որի համար պետք է ալիմենտ պահվի, այն անձի անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն, որի օգտին պետք է պահվի ալիմենտը:
(29.05.85, 22.12.92 խմբագրությամբ)