Հոդված 102. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ` ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱԼԻՄԵՆՏ ԵՏ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 102. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ` ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱԼԻՄԵՆՏ ԵՏ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ալիմենտ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է ամեն ամիս ալիմենտը ետ պահել ալիմենտ վճարողի աշխատավարձից (կենսաթոշակից, նպաստից, կրթաթոշակից և այլն) և այդպիսին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, հաշված աշխատավարձի (կենսաթոշակի, նպաստի, կրթաթոշակի) վճարման համար սահմանված օրվանից, վճարել (փոխադրել) դիմումի մեջ մատնանշված անձին: Դիմումի հիման վրա ալիմենտի ետ պահումը կատարվում է օրենքով նախատեսված չափերով:
Ալիմենտ պահելու, ինչպես նաև դրա չափերը փոփոխելու կամ ալիմենտի գանձումը դադարեցնելու վերաբերյալ դիմումները ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պահում է կատարողական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով: Ալիմենտ գանձելու վերաբերյալ դիմումը կորցնելու մեջ մեղավոր պաշտոնատար անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343 հոդվածով նախատեսված կարգով:
Եթե իր դիմումի հիման վրա ալիմենտ վճարող քաղաքացին փոխադրվում է այլ աշխատանքի կամ փոխում է բնակության վայրը, կամ գործազուրկի կարգավիճակ է ստանում, ապա ալիմենտի գանձումը կատարվում է նրա կողմից վերստին տրված դիմումի հիման վրա: Այդպիսի դեպքերում ալիմենտը չվճարելու ժամանակ առաջացած պարտքը կարող է պահվել պարտապանից նրա դիմումի հիման վրա կամ բռնագանձվել դատարանի կողմից:
(29.05.85, 22.03.86, 22.12.92 խմբագրությամբ)