Հոդված 105. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ` ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱԼԻՄԵՆՏ ԵՏ ՊԱՀԵԼՈՒ և ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 105. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ` ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱԼԻՄԵՆՏ ԵՏ ՊԱՀԵԼՈՒ և ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դատարանի տված կատարողական թերթի հիման վրա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է ամեն ամիս ալիմենտը ետ պահել ալիմենտ վճարողի աշխատավարձից (կենսաթոշակից, նպաստից, կրթաթոշակից և այլն) և այդպիսին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, հաշված աշխատավարձի (կենսաթոշակի, նպաստի, կրթաթոշակի և այլն) վճարման օրվանից, վճարել (փոխադրել) դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման մեջ մատնանշված անձին:
Դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա երեխաների համար ալիմենտ բռնագանձող ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պետք է վճռի կամ որոշման կատարման վայրի դատական կատարածուին և ալիմենտ ստացող անձին երեք օրվա ընթացքում հաղորդի ալիմենտ վճարող անձի աշխատանքից հեռանալու, ինչպես նաև նրա աշխատանքի կամ բնակության նոր վայրի մասին, եթե այն հայտնի է ադմինիստրացիային:
Ալիմենտ վճարող անձը պարտավոր է այդ նույն ժամանակամիջոցում դատական կատարածուին հաղորդել իր աշխատանքի կամ բնակության վայրը փոխելու կամ գործազուրկի կարգավիճակ ստանալու, ինչպես և լրացուցիչ վաստակի մասին (համատեղության և այլ կարգով կատարած աշխատանքի համար):
Նշված տեղեկությունները անհարգելի պատճառներով չհաղորդելու համար մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները կարող են տուգանքի ենթարկվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:
(27.02.85, 22.03.86, 22.12.92 խմբագրությամբ)