Հոդված 107. ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԱԼԻՄԵՆՏ ՊԱՀԵԼԸ
Հոդված 107. ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԱԼԻՄԵՆՏ ՊԱՀԵԼԸ
Եթե անձի անձնագրում ներքին գործերի մարմինների նշում (գրառում) կա, որ դատարանի վճռին կամ ժողովրդական դատավորի որոշմանը համապատասխան նա պարտավոր է ալիմենտ վճարել, ապա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան այդ անձին աշխատավարձ կամ այլ վաստակ, կենսաթոշակ, կրթաթոշակ, գործազրկության նպաստ վճարելիս պարտավոր է, մինչև կատարողական թերթի ստացումը անձնագրում եղած նշմանը (գրառմանը) համապատասխան ալիմենտ գանձել կատարողական թերթերով գանձման համար սահմանված կարգով և այդ մասին հաղորդել տվյալ շրջանի (քաղաքի) ժողովրդական դատարանի դատական կատարածուին: Եթե անհայտ է այն անձի հասցեն, որի օգտին գանձվում է ալիմենտը, գանձված գումարները փոխանցվում են ժողովրդական դատարանի դեպոզիտային հաշվին: Այդ պարտականությունը չկատարվելու դեպքում մեղավոր պաշտոնատար անձինք կարող են տուգանքի ենթարկվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:
(27.02.85, 29.05.85, 22.03.86, 22.12.92 խմբագրությամբ)