Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԳլուխ 12 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 108. ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՐՏՔԸ ՈՐՈՇԵԼԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 108. ԱԼԻՄԵՆՏԻ ՊԱՐՏՔԸ ՈՐՈՇԵԼԸ

Անցած ժամանակի համար ալիմենտի պարտքի բռնագանձումը կատարողական թերթով կատարվում է երեք տարվա ժամանակի սահմաններում: Երբ կատարողական թերթով ալիմենտի պահումը չի կատարվել պարտապանին փնտրելու պատճառով, ալիմենտի պարտքը բռնագանձվում է անցած ամբողջ ժամանակի համար, անկախ այն անձի չափահաս դառնալուց, որին պահելու համար վճռվել է ալիմենտը:

Ալիմենտի պարտքը որոշվում է բռնագանձում կատարված ժամանակի ընթացքում պատասխանողի ստացած փաստական վաստակի (եկամտի) հիման վրա:

Եթե պատասխանողը այդ ժամանակամիջոցում չի աշխատել կամ չեն ներկայացվել նրա վաստակը (եկամուտը) հաստատող փաստաթղթեր, պարտքը որոշվում է ելնելով պարտքը բռնագանձելու պահին նրա ստացած վաստակից (եկամտից):

Ինչպես պահանջատերը, այնպես էլ պարտապանը, դատական կատարածուի որոշած պարտքի չափի հետ համաձայն չլինելու դեպքում, իրավասու են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գանգատարկել դատական կատարածուի գործողությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։