Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԳլուխ 13 · ՈՐԴԵԳՐՈՒՄ

Հոդված 120. ՈՐԴԵԳՐՎՈՂԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ և ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 120. ՈՐԴԵԳՐՎՈՂԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ և ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼԸ

Որդեգրման մասին որոշում կայացնելիս (սույն օրենսգրքի 112 հոդված) որդեգրողի խնդրանքով որդեգրվողին տրվում է որդեգրողի ազգանունը և հայրանունը` որդեգրողի անունով: Եթե որդեգրողը կին է, հայրանունը տրվում նրա ցուցումով:

Երբ սույն օրենսգրքի 125 հոդվածի համաձայն պահպանվում են իրավահարաբերութունները երեխայի հոր հետ, ապա կինը, երեխան որդեգրելիս, չի կարող իր ցանկությամբ հայրանուն տալ նրան: Որդեգրողի խնդրանքով կարող է փոխվել նաև երեխայի անունը:

Տասը տարեկան դարձած որդեգրվող երեխային ազգանուն և հայրանուն կարող է տրվել, ինչպես նաև անունը կարող է փոխվել միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 117 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։