ԸՆՏԱՆԻՔԳլուխ 13 · ՈՐԴԵԳՐՈՒՄ
Հոդված 124. ՈՐԴԵԳՐՎԱԾՆԵՐԻՆ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 124. ՈՐԴԵԳՐՎԱԾՆԵՐԻՆ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼԸ
Որդեգրվածներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները` որդեգրվածների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ու գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:
Որդեգրվածները իրենց ծնողների և նրանց ազգականների նկատմամբ կորցնում են անձնական ու գույքային իրավունքները և ազատվում են պարտականություններից: