ԸՆՏԱՆԻՔԳլուխ 13 · ՈՐԴԵԳՐՈՒՄ
Հոդված 136. ՈՐԴԵԳՐՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 136. ՈՐԴԵԳՐՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Որդեգրումը անվավեր կարող է ճանաչվել այն դեպքերում, երբ`
որդեգրման վերաբերյալ որոշումը հիմնված է եղել կեղծ փաստաթղթերի վրա.
որդեգրումը եղել է կեղծ.
որդեգրողը եղել է օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ. որդեգրողը եղել է ծնողական իրավունքներից զրկված անձ:
Որդեգրումը թույլատրվում է անվավեր ճանաչել միայն այն դեպքում, եթե դա համապատասխանում է երեխայի շահերին:
Որդեգրումը անվավեր ճանաչելիս դատարանը պետք է պարզի տասը տարեկան դարձած որդեգրվածի կարծիքը:
Որդեգրումը կարող է անվավեր ճանաչվել երեխայի ծնողների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների և դատախազի հայցի հիման վրա: