ԸՆՏԱՆԻՔԳլուխ 14 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հոդված 141. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՎՈՒՄ
Հոդված 141. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՎՈՒՄ
Հոգաբարձությունը սահմանվում է տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների նկատմամբ:
Հոգաբարձությունը սահմանվում է նաև չափահաս գործունակ անձանց նկատմամբ, եթե նրանք իրենց առողջական վիճակով չեն կարող ինքնուրույն կերպով իրագործել իրենց իրավունքները և կատարել իրենց պարտականությունները, ինչպես նաև ոգելից խմիչքներ և թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ:
(23.10.87թ. խմբագրությամբ)