ԸՆՏԱՆԻՔԳլուխ 14 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հոդված 157. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱկաՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 157. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱկաՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Լիովին մանկական հիմնարկների դաստիարակության տակ գտնվող երեխաների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան բուժհիմնարկներում կամ սոցիալական ապահովության մարմինների հիմնարկներում տեղավորված` խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող չափահաս անձանց նկատմամբ խնամակալներ և հոգաբարձուներ չեն նշանակվում:
Այդ անձանց նկատմամբ խնամակալների և հոգաբարձուների պարտականությունների կատարումը դրվում է այն հիմնարկի ադմինիստրացիայի վրա, որտեղ գտնվում է խնամարկյալը: Այդ անձանց գույքային շահերը (կենսաթոշակի ստացում, գույքի կառավարում և այլն) պաշտպանելու համար, անհրաժեշտ դեպքերում, կարող է գույքի նկատմամբ խնամակալ նշանակվել: