ԸՆՏԱՆԻՔԳլուխ 14 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հոդված 166. ԱՅՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 166. ԱՅՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Խնամակալության ու հոգաբարձության մարմինների նախնական թույլատվություն պահանջվում է նոտարական հաստատման ենթակա գործարքներ (պայմանագրեր) կնքելու, խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելու, գույքի բաժանում կատարելու, բնակելի տներ փոխանակելու և խնամարկյալների գույքը օտարելու համար:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները իրավասու են սահմանափակելու խնամարկյալի ավանդը տնօրինելու ծնողների կամ խնամակալի իրավունքը, եթե դա բխում է խնամարկյալի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից:
(14.04.80 խմբագրությամբ)