ԸՆՏԱՆԻՔԳլուխ 14 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հոդված 170. ԽՆԱՄԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 170. ԽՆԱՄԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Խնամարկյալների գույքի կառավարման կարգը, նրանց պատկանող գույքի օտարման կարգն ու պայմանները, խնամարկյալներին պատկանող դրամական գումարների և այլ արժեքների պահպանման կարգը, ինչպես նաև գույքի պահպանման ու կառավարման հետ կապված այլ գործողությունների կատարման կարգը սահմանվում են ՀՀ լուսավորության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվող կանոններով` ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությամբ:
Այդ կանոններով է սահմանվում նաև խնամակալների ու հոգաբարձուների` խնամարկյալների գույքի կառավարման ու պահպանման վերաբերյալ հաշվետվության կարգը: