Հոդված 174. ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ
Հոդված 174. ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ
Խնամակալության և հոգաբարձության մարմինները խնամակալներին ու հոգաբարձուներին ազատում են իրենց պարտականությունների կատարումից, երբ երեխաները վերադարձվում են ծնողների դաստիարակությանը, երբ երեխաները որդեգրվում են, կամ երբ խնամակալության ու հոգաբարձության տակ գտնվող անձը տեղավորվում է պետական կամ հասարակական հիմնարկում (սույն օրենսգրքի 157 հոդված):
Խնամակալներն ու հոգաբարձուները կարող են ազատվել իրենց պարտականություններից նաև իրենց անձնական խնդրանքով, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինները կգտնեն, որ այդ խնդրանքը բխում է հարգելի պատճառներից (խնամակալի, հոգաբարձուի հիվանդությունը, նրա նյութական պայմանների փոփոխությունը, խնամարկյալի հետ անհրաժեշտ համերաշխության բացակայությունը և այլն):