Հոդված 175. ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ` ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 175. ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ և ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ` ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՇԱՃՈՐԵՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Եթե խնամակալը կամ հոգաբարձուն պատշաճ կերպով չի կատարում իր վրա դրված պարտականությունները, խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին հեռացնում է այդ պարտականությունների կատարումից:
Խնամակալի (հոգաբարձուի) կողմից խնամակալությունը (հոգաբարձությունը) շահադիտական նպատակներով ի վնաս խնամարկյալի օգտագործելու (բնակելի տարածության զբաղեցում, գույքի օգտագործում և այն), ինչպես նաև խնամարկյալ երեխաներին առանց հսկողության և անհրաժեշտ նյութական օգնության թողնելու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինները պարտավոր են դատախազին հանձնել անհրաժեշտ նյութերը` մեղավոր անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: