ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 16 · ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 193. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ ԳՐԱՆՑԵԼԸ
Հոդված 193. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ ԳՐԱՆՑԵԼԸ
Ամուսնության մեջ գտնվելու ժամանակ սաղմնավորված, բայց ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչվելուց հետո ծնված երեխայի ծննդի գրանցումը, եթե ամուսնալուծության կամ ամուսնությունը անվավեր ճանաչվելու օրվանից մինչև երեխայի ծնվելու օրը տասն ամսից ավելի չի անցել, կատարվում է նույն կարգով, ինչպես գրանցված ամուսնության մեջ գտնվող ծնողների երեխաների ծննդի գրանցումը: