Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԳլուխ 19 · ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 204. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 204. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության վերաբերյալ դիմումի մեջ (սույն օրենսգրքի 38 հոդված) ամուսինները պարտավոր են հաստատել, որ նրանք անչափահաս երեխաներ չունեն:

Ամուսնալուծության գրանցումը կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը` ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների դիմում տալու օրվանից երեք ամիս անցնելուց հետո` երկու ամուսինների ներկայությամբ:

Ամուսնալուծության գրանցումը կարող է կատարվել նաև ամուսիններից մեկի բացակայությամբ, եթե այդ ամուսինը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին և նրա անունից պատշաճ ձևով վավերացված դիմում կներկայացվի, որով կհաստատվի ամուսնալուծվելու նրա համաձայնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։