Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-01-11-ից մինչև 2005-04-19։Բացել գործող տեքստը
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 21. ԳՈՒՅՔԸ ԲԱԺԱՆԵԼԻՍ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ

գործել է մինչև 2005-04-19Բացել ARLIS-ում

Հոդված 21. ԳՈՒՅՔԸ ԲԱԺԱՆԵԼԻՍ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼԸ

Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը բաժանելիս նրանց բաժինները հավասար են: Առանձին դեպքերում դատարանը կարող է շեղվել ամուսինների բաժինների հավասարության սկզբունքից, հաշվի առնելով անչափահաս երեխաների շահերը կամ ամուսիններից մեկի ուշադրության արժանի շահերը: Ամուսիններից մեկի բաժինը կարող է ավելացվել, մասնավորապես, եթե մյուս ամուսինը խուսափել է հանրօգուտ աշխատանքին մասնակցելուց կամ ընդհանուր գույքը ծախսել է ի վնաս ընտանիքի շահերի:

Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը բաժանելիս դատարանը որոշում է, թե ինչ առարկաներ են ենթակա հանձնելու նրանցից յուրաքանչյուրին: Երբ ամուսիններից մեկին հանձնվում են այնպիսի իրեր, որոնք իրենց արժեքով գերազանցում են հասանելիք բաժինը, մյուս ամուսնու օգտին կարող է վճռվել համապատասխան դրամական փոխհատուցում: Ապահարզանված ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջի համար սահմանվում է հայցային վաղեմության եռամյա ժամկետ:

(14.04.80, 25.05.85 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։