ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 218. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Հոդված 218. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետությունում խորհրդային քաղաքացիների ամուսնադրությունները օտարերկրյա քաղաքացիների հետ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ամուսնադրությունները միմյանց հետ կատարվում են խորհրդային օրենսդրությամբ:
ԽՍՀՄ-ում օտարերկրյա պետությունների դեսպանություններում կամ հյուպատոսություններում կատարված ամուսնադրությունները օտարերկրյա քաղաքացիների միջև փոխադարձության պայմաններով վավերական են ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում, եթե այդ անձինք ամուսնության պահին եղել են դեսպան կամ հյուպատոս նշանակած պետության քաղաքացիներ: