Հոդված 219. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՍՀՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ: ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հոդված 219. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՍՀՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ: ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների ամուսնադրությունները միմյանց հետ կատարվում են ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում:
Այն դեպքում, երբ խորհրդային քաղաքացիների միջև և խորհրդային քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնադրություններ կատարվել են ԽՍՀՄ սահմաններից դուրս, պահպանելով նրա կատարման տեղի օրենքով սահմանված ամուսնության ձևը, այդ ամուսնություները Հայաստանի Հանրապետությունում վավերական են ճանաչվում, եթե ճանաչման համար չկան սույն օրենսգրքի 14-16 և 44 հոդվածներից բխող խոչընդոտներ:
ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքների համաձայն կատարված օտարերկրյա քաղաքացիների ամուսնադրությունները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են վավերական: