Հոդված 220. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հոդված 220. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունները խորհրդային քաղաքացիների հետ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունները միմյանց հետ Հայաստանի Հանրապետությունում կատարվում են խորհրդային օրենսդրությամբ:
ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքներով կատարված խորհրդային քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում, եթե ամուսնալուծության պահին ամուսիններից թեկուզ մեկը բնակվել է ԽՍՀՄ սահմաններից դուրս:
ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքներով կատարված խորհրդային քաղաքացիների ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում, եթե երկու ամուսիններն էլ ամուսնալուծության պահին բնակվել են ԽՍՀՄ սահմաններից դուրս:
ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքներով կատարված օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացին իրավունք ունի խորհրդային դատարանում լուծել ամուսնությունը ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող ամուսնու հետ, անկախ նրա քաղաքացիությունից: Այն դեպքում, երբ խորհրդային օրենսդրությամբ թույլատրվում է ամուսնալուծությունը կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ամուսնությունը կարող է լուծվել ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում:
Մշտապես արտասահմանում բնակվող խորհրդային քաղաքացիների ամուսնալուծության գործերը ԽՍՀՄ գերագույն դատարանի հանձնարարությամբ կարող են քննվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից: